Ես չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե ստորագրվելիք փաստաթղթի մեջ կա գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան․ ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել: [ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան] |tert.am|