
🇦🇲 «Կարելի է հասկանալ հայ հասարակությանը, քանի որ հայերի ճնշող մեծամասնությունը կարծում էր, որ վտանգի դեպքում Ռուսաստանը կլինի Հայաստանի կողքին, սակայն, ինչպես ասում են, երազելը վնասակար չէ»,- ասել էր Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում։
Հետաքրքիր է՝ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և մյուսները երբ փողոցներում ռուսական շահերի պաշտպանության քարոզով են զբաղված, նրանք հարցեր ուղղե՞լ են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ։ Չէ որ այս հարցազրույցն էր արված է մինչ հեղափոխությունը և ռուսները վտանգի պահին Հայաստանին միայնակ են թողել նաև մինչև հեղափոխությունը։
Հ․Գ․ «Կամ հայ-ռուսական բարեկամություն կամ թուրքական վիլայեթացում» և այլ այսպիսի մտքեր են արտահայտում նշված հանրապետականները։ Արդյո՞ք հայ-ռուսական բարեկամության ցանկությունը միակողմանի չէ, արդյո՞ք ռուսական կողմը ևս նման ցանկություն ունի։ Սա Շարմազանովը, Աշոտյանը և մյուսները պարտավոր են ճշտել։