Участники факельного шествия уже в мемориальном комплексе “Цицернакаберд”. Они п…


Участники факельного шествия уже в мемориальном комплексе “Цицернакаберд”. Они помолились за упокой душ жертв Геноцида армян 1915 года.
@SputnikARM

В Вашингтоне обеспокоены установкой незаконного азербайджанского КПП на новом у…

🇺🇸 В Вашингтоне обеспокоены установкой незаконного азербайджанского КПП на новом участке в Лачинском коридоре.
«Такие действия подрывают усилия по укреплению доверия в рамках мирного процесса. В Лачинском коридоре должно быть свободное и беспрепятственное движение людей и торговли», — отметили в Госдепе США.
В Париже и Москве пока не комментируют противоправные действия азербайджанской стороны, которые могут спроецировать эскалацию в регионе.
© Андраник Ованнисян

Կարևոր բան կա, որ մենք պետք է լավ հասկանանք։ Այն, որ դավաճանն ու իր թիմակիցները …


Կարևոր բան կա, որ մենք պետք է լավ հասկանանք։ Այն, որ դավաճանն ու իր թիմակիցները ուզում են, որպեսզի ժողովուրդը քննարկի իրենց դուրս տված հիմարությունները։ Հակառակ պարագայում, և դա նիկոլները լավ են հասկանում, մարդիկ ուղղակի սկսելու են զբաղվել իրենցով։ Այսինքն ոչ թե այդ հիմարություններն են քննարկելու, այլ դուրս են գալու և կոնկրետ հարցեր լուծելու։
Նիկոլի ու մնացած նիկոլների հիմնական խնդիրներից մեկը մարդկանց սոցիալական ցանցերում պահելն է։ Նրանք ուզում են, որ հասարակության ողջ էներգիան, դժգոհությունն ու զայրույթը սոցցանցերում պարպվի։ Նրանք ուզում են, որ մարդիկ նստեն համակարգչի առջև, վերից վար իրենց սաղ սերունդներին հայհոյեն ու թեթևացած գնան առօրյա հոգսը հոգալու։ Այդ հայհոյանքներից նիկոլը չի նեղվելու։ Որքան էլ հայհոյենք, միևնույն է՝ դժվար ինչ-որ նորություն բացենք Նիկոլի համար։ Ինքն իր մասին ամեն ինչ գիտի ու դա խնդիր չէ իր համար։
Մեր ժողովրդին «մտցրել» են գոռալու սենյակ ու ասում են՝ գոռացեք, հայհոյեք որքան սիրտներդ կկամենա։ Իրենք էլ հանգիստ նստում են իրենց աշխատասենյակներում և շարունակում «գոռացող» ժողովրդի հայրենիքը մաս-մաս թուրքին վաճառել։
Ի՞նչ է ուրեմն պետք անել։ Նախ և առաջ դուրս գալ «գոռալու սենյակից»։ Այստեղ մենք անելիք չունենք։ Սա մեկ։ Երկրորդը, պետք է մի պահ լռել ու ապագա անելիքների մասին մտածել։ Եվ երրորդը, պետք է հավատալ սեփական ուժերին ու առաջ գնալ։
P.S. Այսօր երեկոյան եկեք Ջահերով երթին։ Եկեք և տեսեք մեր ժողովրդին։ Եկեք և զգացեք ժողովրդի ուժը։ Վստահ եմ՝ դա կօգնի հետագա ճիշտ որոշումների կայացմանը։ Նորից եմ կրկնում՝ մեզ ոչ թե աղմկել, այլ գործել է պետք։

Участники факельного шествия в память о жертвах Геноцида армян несут флаги стран…


Участники факельного шествия в память о жертвах Геноцида армян несут флаги стран, признавших это преступление. Во главе колонны — представители духовенства.
@SputnikARM

Армянское духовенство возглавит факельное шествие памяти жертв Геноцида армян …


Армянское духовенство возглавит факельное шествие памяти жертв Геноцида армян в Османской Турции.

View Source

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին …

🇦🇲🏋🏻‍♂️ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է: Ապրիլի 15-23-ը կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ, ընդհանուր առմամբ՝ 13-ը: |armenpress.am|

Уже около 2-х лет мы тревожимся по поводу намерения Азербайджана провести этниче…


Уже около 2-х лет мы тревожимся по поводу намерения Азербайджана провести этническую чистку в Нагорном Карабахе. Сегодня Азербайджан устанавливает незаконный контрольно-пропускной пункт в Лачинском коридоре, что является грубым нарушением Трехстороннего заявления от 9 ноября. Это означает, что 120 тысяч мирных армян оказались в ловушке в Нагорном Карабахе и взяты Азербайджаном в заложники. Это происходит под молчаливым наблюдением международного сообщества. Более того, это результат неспособности реагировать на непрекращающиеся грубые нарушения прав человека, а также терпимости к прошлым злодеяниям, совершенным Азербайджаном.
Эдмон Марукяг

Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երե…

Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցին (Հրապարակ, 22.03.2023): Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան:
Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում նա մասնավորապես, ի լուր աշխարհի, հանդես է եկել հետևյալ դարակազմիկ հայտարարությամբ. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»՝ որպես հիմնավորում բերելով Աստվածաշնչից քաղված հետևյալ հատվածը. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռոմ., 1-2), ապա ավելացնում. «Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի»:
Թվում է, թե իր կուռ (իրականում՝ մանիպուլյատիվ) տրամաբանությամբ Փաշինյանն անելանելի վիճակի մեջ է դրել Եկեղեցուն: Հարց չկա, Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը: Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը եւ օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը: Որպես նմուշ, ընթերցողին եմ ներկայացնում Հայոց Լևոն 1-ին թագավորի երդման բնագիրը.
«Ես Լեւոն…, որ կամաւքն Աստուծոյ լինելոց եմ թագաւոր Հայոց, խոստանամ, ուխտեմ եւ երդնում առաջի Աստուծոյ եւ երանելոյն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ լինիմ ես յայսմհետէ պահապան եւ զերծանօղ՝ քահանայապետին եւ սուրբ եկեղեցոյն Հայոց եւ ամենայն կղերիկոսաց նորայ, ի յամենայն կարիս եւ ի յաւգուտս իւր, պահելով եւ խնամելով զհայրենիս, զպատիւս, որչափ կարողացայց աւգնութեամբն Աստուծոյ, ըստ գիտութեան եւ կարողութեան իմոյ ուղել յստակ հաւատով, այնպէս Աստուած աւգնէ ինձ եւ այս սուրբ Աւետարանս Աստուծոյ» (Անուշաւան Դանիէլեան, Մայր Ցուցակ հայերէն ձեռագրաց Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1984, էջ 97):
Թարգմանություն. «Ես՝ Լևոնս…, որ Աստծու կամքով կարգվելու եմ Հայոց թագավոր, խոստանում, ուխտում և երդվում եմ Աստծու և երանելի Սբ. Գրիգոր Լուսավորչի առջև, որ այսուհետև լինելու եմ Քահանայապետի, Հայոց սուրբ Եկեղեցու և նրա ողջ հեգևորականության պաշտպանն ու բոլոր կարիքների և շահերի հոգացողը, պահպանելով ու խնամելով նրանց կալվածքներն ու պատիվները, որքան կկարողանամ Աստծու օգնությամբ, իմ գիտելիքների և հնարավորությունների սահմաններում՝ առաջնորդվելով հստակ հավատով, ինչպեսև օգնական ունենալով Աստծուն և աստվածային այս սուրբ Ավետարանը»:
Փաշինյանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության, որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: Այստեղից բխում է, որ երկրորդ տարբերակի դեպքում նա պարտավոր է ենթարկվել Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Փաշինյանի հոգեկան տվայտանքների ելքը միակն է՝ նա պետք է ընտրություն կատարի նշված տարբերակներից կամ մեկի կամ մյուսի միջև: Թեև բացառված չէ, որ նա, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ:
Լևոն Տեր-Պետրոսյան

Вооруженные силы и Госпогранслужба Азербайджана скапливает большое количество во…


❗️Вооруженные силы и Госпогранслужба Азербайджана скапливает большое количество военной техники и личного состава у перекрытого участка Бердзорского коридора.
@military_arm

/a>