
Կյանքի ու գոյության կռիվ է` ինչի՞ց եք հոգնել. Շուշան Պետրոսյանի դեղատոմսը
Հայոց բանակի ծնունդն ու հաղթանակները տեսնելուց հետո ինչպես կարելի է հասկանալ մարդկանց, որոնք հոգնել են պայքարելուց, «Աբովյան Time»–ի եթերում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Երգչուհու համար հայոց բանակը գերագույն արժեք է, որն այսօր հիվանդ է և դավաճանված։ Եվ միայն համախմբվելով է հնարավոր սպեղանել այդ բանակը և ոգին վերադարձնել։
«Ես այն մարդն եմ, որը ոգի է տեսել։ Առաջին պատերազմն եմ հիշում, երբ ես 20 տարեկան էի, երբ կանոնավոր բանակ չունեինք, բայց ունեինք ոգի ու սուր միտք, որ կրում էին տղերքը։ Այդ անծայրածիր Աղդամը, հսկայական քաղաքն ազատագրվել է ոչ կանոնավոր բանակի օրոք։ Ես դա տեսնելուց հետո ո՞նց կարող եմ հասկանալ այն մարդկանց, որոնք ասում են` հոգնել են։ Ես էլ հոգնել եմ դավաճաններից ու մաինպուլացվող անուղեղներից։ Հոգնել եք, գնացեք երկրից, «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով ապրեք, այստեղ կյանքի ու գոյության կռիվ է, ինչի՞ց եք հոգնել»,–ասաց նա։
@ArmeniaSputnik