⚖️ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:
🔸 Որոշմանը դեմ է խորհրդի անդամներից միայն Արշակ Վարդանյանը, նա հատուկ կարծիք ունի:
🔸 Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008թ․ վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը: |
factor.am|