
Շարժման մեկնարկից առաջ թե՜ բաց, թե՜ փակ ֆորմատներում ասել եմ ու Բագրատ Սրբազանն էլ կհիշի դա, թե ինչով է ավարտվելու այս ամենը, եթե ինչ-որ պահից շարժման պլատֆորմ դարձավ պառլամենտական ընդդիմությունը՝ երկու նախագահների գլխավորությամբ։
Մայիսի 9-10-ին ասել եմ Սրբազանին, որ իրավիճակը շտկելու միակ տարբերակը պահանջելն է, որ ԱԺ ընդդիմությունը վայր դնի մանդատները։ Ես միայնակ էի այդ պահանջում ու ինձ ասում էին՝ դա նիկոլական օրակարգ է, դուք ուզում եք, որ մենք մանդատները դնենք, որպեսզի դուք դառնաք պատգամավոր։
Ես սա ցավով եմ ասում, բայց այդ ուժերը Սրբազանին զոհաբերելու են, «ժերտվա» են տալու, վերջին շտրիխն է մնացել։
Սուրեն Պետրոսյան