🔻 Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը։
📢 «Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։
🔸 Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը»,- նշված է հայտարարությունում։
📌 Ընդգծվում է, որ ՄԻՊ-ը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի վերաբերյալ։
📌 Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: 🔹 Թեեւ նա ձերբակալվել է նախընտրական…