Եթե իշխանությունները ընտրություններում գնան «ամեն գնով» վերընտրվելու ճանապարհով՝ դրանով փակելով քաղաքական ճանապարհով փոփոխությունների դուռը, դա, ի վերջո, բերելու է նրան, որ այս իշխանությանը ինչ-որ պահի ռեվոլյուցիոն ճանապարհով փոխարինելու է գալու շատ ավելի պոպուլիստ, շատ ավելի ոչ ադեկվատ, շատ ավելի «սոված» իշխանություն, քան այս իշխանությունն է։
Բավարար ուսումնասիրել եմ թե՜ աշխարհի, թե՜ հենց մեր երկրի պատմությունը․ Հայաստանի Հանրապետությունը երկրորդ նման հեղափոխություն չի կարող կուլ տալ, ուստի, ուզում եմ հույսեր փայփայել, որ քաղաքական ճանապարհով, այնուամենայնիվ, կհաջողվի հասնել փոփոխության։
Գրեթե ամենօրյա դարձած իմ գրառումները ընտրություններին մասնակցելու կարևորության վերաբերյալ հենց այս պատճառով են․ ես չեմ ցանկանում տեսնել պոպուլիստական հիմքով երկրորդ հեղափոխություն, քանի որ գիտակցում եմ դրա կործանարար հետևանքները մեր պետության համար։