В приложении Yandex Go теперь пользователи могут видеть, как формируется стоимость каждой поездки, включая коэффициент повышения цены, применяемый в периоды высокого спроса. Это поможет пользователям решить, стоит ли выезжать сейчас, ждать или выбрать другой вид транспорта.
Отображение подробностей о ценообразовании было введено в рамках рабочей группы, созданной совместно с Комиссией по конкуренции и защите прав потребителей, деятельность которой направлена на создание более предсказуемых и выгодных условий для всех участников рынка.
Отныне указываются стоимость подъезда автомобиля, базовый тариф (общая стоимость минут и километров по маршруту), коэффициент повышения цены, применяемый при высоком спросе и малом количестве водителей, выполняющих заказы. Так же отражается стоимость дополнительных опций, например, наличие детского кресла или перевозка животного (если такая опция доступна в выбранном тарифе).
Чтобы увидеть детали цены, после выбора маршрута и тарифа нажмите на значок драма в верхнем левом углу экрана смартфона.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Տաքսու տարիֆն ինչո՞ւ է անընդհատ տատանվում🚕Yandex Go հավելվածում այսուհետ օգտատերերը կարող են տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։ Սա կօգնի օգտատերերին որոշել՝ մեկնել հիմա, սպասել, թե ընտրել այլ փոխադրամիջոց։
Գնի ձևավորման մանրամասների ցուցադրումը ներդրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որի գործունեությունն ուղղված է շուկայի բոլոր մասնակիցների համար առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ ստեղծելուն։
Գնի մանրամասներում նշվում են մեքենայի մոտեցման արժեքը, բազային սակագինը (երթուղու ընթացքում րոպեների և կիլոմետրերի ընդհանուր արժեքը), գնի բարձրացման գործակիցը, որը կիրառվում է այն ժամանակ, երբ պահանջարկը բարձր է, իսկ պատվերներ իրականացնող վարորդների քանակը՝ քիչ: Մանրամասներում արտացոլվում է նաև հավելյալ հնարավորությունների արժեքը, օրինակ՝ մանկական նստատեղի առկայության կամ ընտանի կենդանու տեղափոխման համար (եթե ընտրված սակագնում հնարավորությունն առկա է)։
Գնի մանրամասները տեսնելու համար անհրաժեշտ է երթուղին և սակագինը ընտրելուց հետո սմարթֆոնի էկրանի ձախ վերին անկյունում սեղմել դրամի նշանի վրա։
Այս փոփոխությունը կօգնի օգտատերերին կողմնորոշվել՝ մեկնել տվյալ պահին, սպասել, օրինակ, մինչ նվազեն խցանումները, իջնի պահանջարկը, կամ ընտրել այլ սակագին։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք