📰 «Անկախ դիտորդ» դաշինքը The Insider, Radio France Internationale, Dossier, Reuters լրատվամիջոցների հետաքննությունների հիման վրա իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն։
🗣 Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնել է՝ ըստ նշյալ նյութերի՝ ՌԴ-ում առերևույթ պլանավորել, կազմակերպել ու ֆինանսավորել են Հայաստանում հետևյալ գործողությունները՝
🔸 Ապատեղեկությունների կանխմտածված գեներացում ու տիրաժավորում,
🔸Քաղաքական ուժերի ֆինանսավորում և տարատեսակ այլ աջակցությունների տրամադրում,
🔸Ռուսաստանում բնակվող ընտրողների նկատմամաբ պարտադրանքներ,
🔸 Վերը նշվածի հետ փոխկապակցված այլ ապօրինի գործողություններ։
««Ներկայացված հաղորդումը 15 էջանոց է։ Դիմումով խնդրում ենք նաև ուսումնասիրել «Կովկասի Խրոնիքոնը» կայքում հրապարակված նյութերը ու սխեմաները»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։
🇦🇲🇷🇺🗳 Բրիտանական Reuters լրատվական գործակալության 5 աղբյուրներ հայտնել են, որ ՌԴ պաշտոնյաները քննարկել են Ռուսաստանում ապրող հայերին Հայաստան տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի վերջիններս քվեարկեն ընտրություններում Փաշինյանի հակառակորդների օգտին։ 🗞 Գործակալության…