2026-ը մեր պետության համար վճռորոշ տարի է լինելու։ 2026-ին յուրաքանչյուրս պետք է որոշենք՝ մենք, որ ապրում ենք այս երկրում, այս հողի վրա, անտարբե՞ր ենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր շուրջ, մեզ համար միևնու՞յն է մեր երկրի վաղվա օրը, հա՞շտ ենք այն ներքին թշնամանքի, արհեստական բաժանումների հետ, որ այսօր մեզ պարտադրվում է, թե՞ պատրաստ ենք մեր չափով պատասխանատվություն ստանձնել ինչ-որ բան դեպի լավը փոխելու, ավելի լավ երկիր ու համերաշխ ժողովուրդ ունենալու համար։
Հուսով եմ, որ գալիք տարի մենք կտեսնենք այն փոփոխությունը, որը նորից դրականի հույս կարթնացնի մարդկանց մեջ, իսկ որպեսզի դա տեղի ունենա, յուրաքանչյուրս մեր մասով պետք է պատասխանատվություն վերցնենք ու աշխատենք։
Ընկերներիցս մեկը օրերս լավ համեմատություն արեց, այդ համեմատությունը դուրս շատ եկավ, որ երբ մարդ տոքսիկ հարաբերությունների մեջ է լինում, շատ ժամանակ մինչև վերջ չի գիտակցում այդ ամենը ու երբ վերջապես ձերբազատվում է դրանից, ասում է՝ խի կյանքը կարար այսքան հանգիստ ու լավ էլ լինե՞ր։ Իսկապես ցանկանում եմ, որ հաջորդ տարի այս օրերին մենք դա արձանագրենք երկրի մասշտաբով, որ այո, մեր երկրում ամեն ինչ կարող է հանգիստ, լավ, դրական, առանց ներքին թշնամանքի, ինտրիգների ու պառակտման լինել։ Գոնե ես իմ մասով դրա համար ամեն ինչ անելու եմ, ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել։
Գալիք տարում լավագույնը ձեզ, ձեր ընտանիքներին, մեր պետությանը ու ժողովրդին։