Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում կայացել է պաշտոնական ընդունելություն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ քաղաքապետեր, ռեգիոնալ դեպարտամենտի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։