Աղվերանում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի գործարար շրջանակների ներկայ…

📣 Աղվերանում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։
🗣 Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նշել են, որ դեպի ՀՀ բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։
📌 Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը:
🇦🇲🇦🇿 Աղվերանում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ հանդիպումը: 📣 Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով