Blog

  • Бывший государственный секретарь США Блинкен: Один из путей выхода для США — об…

    Бывший государственный секретарь США Блинкен:
    Один из путей выхода для США — объявить победу.
    Заявить, что аятолла исчез, а ядерные и ракетные программы Ирана уничтожены.
    А будущее режима оставить на усмотрение иранского народа.

  • Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն, նաև տարածքայի…

    🔹Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն, նաև տարածքային սահմանափակում։ Նրան արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործով վկաների հետ, ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը
    🔹Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից 📌Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի…
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի …

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 5֊ին հեռախոսազրույց են անցկացրել։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
    Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման դեպքը, որում ադրբեջանական կողմը մեղադրում է Իրանին։ Իրանն իր հերթին հերքել է իր առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհին։
    Նույն թեմայի շուրջ Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
  • Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտ…

    🚧 🚦 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում:

    Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

  • Արշակ սրբազանը նույնիսկ դեմքի միմիկան չփոխեց, միայն նեղվեց՝ Բագրատ սրբազանը մենա…

    Արշակ սրբազանը նույնիսկ դեմքի միմիկան չփոխեց, միայն նեղվեց՝ Բագրատ սրբազանը մենակ է մնում. փաստաբան
    https://youtu.be/bunXJhAlC6k

    Արշակ սրբազանը նույնիսկ դեմքի միմիկան չփոխեց, միայն նեղվեց՝ բագրատ սրբազանը մենակ է մնում. փաստաբան

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մեծ …

    ⚠️ Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով
    🪖 Ադրբեջանի զինված ուժերը մեծ քանակությամբ զորք են տեղակայում Իրանի սահմանին, հաղորդում են թուրքական աղբյուրները։
    🚛 Նշվում է, որ սահման են ուղարկվում նաև տանկեր, զրահափոխադրիչներ և կոմանդո ստորաբաժանումներ, իսկ օդային տարածքը մշտադիտարկվում է անօդաչու սարքերով։
    Մանրամասները՝ Առավոտում
  • CNN. Իրանական Էժանագին անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում են բազմամիլիոն դոլար ա…

    🇺🇸🇮🇷 CNN. Իրանական Էժանագին անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում են բազմամիլիոն դոլար արժողությամբ ամերիկյան համակարգերը։
    «Խնդիրներից մեկն այն է, որ այդ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար օգտագործվող համակարգերի արժեքը գերազանցում է հենց անօդաչու թռչող սարքերի արժեքը։ Ռազմական վերլուծաբանները պնդում են, որ իրանցիները տարիներ շարունակ պատրաստվել են հենց այս տեսակի հակամարտությանը»,- նշված է ռեպորտաժում։
    @armgeopolitic

  • Обстановка в посольстве Ирана в Армении: книга памяти, открытая в связи с гебель…

    Обстановка в посольстве Ирана в Армении: книга памяти, открытая в связи с гебелью Хаменеи, а так же много цветов и игрушек возле посольства в память погибшим в результате военной операции США и Израиля, начатой 28 февраля.
    @blackbird1212
  • Госдеп США приказал всем не задействованным в чрезвычайных задачах сотрудникам п…

    ❗️Госдеп США приказал всем не задействованным в чрезвычайных задачах сотрудникам посольства США в Ираке немедленно покинуть страну.
    @bagramyan26

  • Կառավարությունը հաստատել է ՆԳՆ նախաձեռնությունը․ ընդունվել է Էլեկտրամոբիլների գո…

    Կառավարությունը հաստատել է ՆԳՆ նախաձեռնությունը․ ընդունվել է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման առավել արդար և միատեսակ մեթոդաբանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    Մարտի 5-ին ՀՀ կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որի նպատակն է ապահովել ՀՀ-ում գրանցման ենթակա էլեկտրամոբիլների շարժիչի հզորության առավել օբյեկտիվ որոշումը և ներդնել գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմ։
    «Փոփոխության առաջարկը ստացել ենք մեր քաղաքացիներից, որի արդյունքում որոշել ենք հաշվարկման կարգը փոփոխել, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել»,-ասել է Ներքին գործերի նախարարը։
    Արփինե Սարգսյանի խոսքով՝ այսօր էլեկտրամոբիլների մի շարք սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր չափով, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում էլեկտրամոբիլի շարժիչի իրական հզորությունը։
    «Ներկայումս հաշվարկի հիմքում կիրառվում է պիկային հզորությունը, որը հաճախ արագությանը նպաստող առավելագույն ցուցանիշն է և հիմնականում կրում է մարքեթինգային բնույթ․ այն, որպես կանոն, ավելի բարձր է, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունը»,-ասել է Ներքին գործերի նախարարը։
    Նոր մոտեցմամբ՝ հաշվարկի հիմքում կընդունվի շարժիչի արդյունավետ՝ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը։ Եթե էլեկտրամոբիլն ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացված էլեկտրոնային անձնագիր, որտեղ կա կայուն հզորության ցուցիչ՝ հիմք կընդունվի այդտեղ նշված շարժիչի հզորությունը։
    ՆԳ նախարարը նշել է, որ էլեկտրոնային անձնագիր չլինելու դեպքում շարժիչի հզորությունը կհաշվարկվի հետևյալ կերպ․
    • մինչև 250 ձիաուժի դեպքում ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի,
    • եթե շարժիչի հզորությունը 250 ձիաուժից ավելի է, ապա 250 ձիաուժը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ մնացած մասը՝ 2.5 գործակցի։
    Օրինակ՝ եթե էլեկտրամոբիլը 2025 թվականի արտադրության է և շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, գործող կարգով դրա համար վճարվում է մոտ 133400 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով այն կկազմի մոտ 43500 դրամ։
    «Մեկ այլ օրինակով՝ 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում ներկայումս գույքահարկը կազմում է մոտ 666 հազար դրամ, իսկ նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276 հազար դրամ»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը։
    Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Այս համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է․ «Մեր նպատակը քաղաքացիներին ավելորդ թղթաբանությամբ չծանրաբեռնելն է։ Թվային հարթակն այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ կերպով ցուցանիշային փոփոխություններ կունենանք և քաղաքացին մտնելով Roadpolice․am-ի իր անձնական էջ կկարողանա տեսնել նոր հաշվարկման ձևաչափը»։
    Փոփոխությունը կկիրառվի նաև արդեն գրանցված էլեկտրամոբիլների նկատմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչ որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։
    Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ նոր մեթոդաբանության նպատակն է գույքահարկի հաշվարկը դարձնել ավելի արդար, կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։
    Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=NcftI-iI0qw