Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի …

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 5֊ին հեռախոսազրույց են անցկացրել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման դեպքը, որում ադրբեջանական կողմը մեղադրում է Իրանին։ Իրանն իր հերթին հերքել է իր առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհին։
Նույն թեմայի շուրջ Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով