🇦🇿 Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել. Իլհամ Ալիև
📣 Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։
🗣 Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ։ |azatutyun.am|
🇦🇿🇹🇷 Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա ԱԹՍ-ների արձակումը։ 📣 Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։