Ես էդ պատկերով չեմ պատկերացնում մեր քարտեզը. մեր գործընկեր, News.am-ի լրագրող Ռուզաննան հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից վերցնել Հայաստանի մասնատված քարտեզի տեսքով կրծքանշանը: Ապրի մեր Ռուզանը 😍
📍 «Վարդենիսի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի (երկար շարունակելի) բնագծերը թշնամու օկուպացիային թողած ու փախուստի դիմածը հայ կնոջը մեղադրում է Արցախը լքելու մեջ։ Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը, ի տարբերություն վերոնշյալ հանձնողի, ստրկամիտի և փախչողի համբավ ունեցողի, հողը պահող ու հաղթող հրամանատար էր։ Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ»։ Տիգրան Աբրահամյան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատների» առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը պահանջել է ռեժիմի փոփոխություն ԱՄՆ -ում, քանի որ, ըստ նրա, Թրամփը և հանրապետական ծայրահեղականները Մերձավոր Արևելքում իրենց իսկ կամքով սանձազերծել են անխոհեմ պատերազմ, ինչի հետևանքով բենզինի գները կտրուկ աճել են, միլիարդավոր միջոցներ են վատնվում, իսկ ԱՄՆ-ն էլ դարձել է պակաս անվտանգ։ Թրամփն ի պատասխան նշել է, որ ձախ դեմոկրատներն իրենք են ԱՄՆ թշնամին։
Трамп выдвинул Ирану 48-часовой ультиматум с требованием полностью разблокировать Ормузский пролив. В своем заявлении он пригрозил, что если пролив не будет открыт без угроз судоходству, США начнут уничтожать энергетические объекты Ирана, «начиная с самых крупных». Удары России по энергетической инфраструктуре Украины приравнивались странами Евросоюза к государственному терроризму. Но в этом случае лучше отмолчаться, чтобы вспомнить про государственный терроризм после ответных ударов Ирана по энергетической инфраструктуре и опреснительным установкам Израиля и ваххабитских союзников в регионе. В Иране насчитывается почти 500 электростанций, около 130 из них приходится на крупные ТЭС, остальные малые станции и ГЭС. Самая крупная электростанция «Дамавенд» обеспечивает около 4% от общей установленной мощности Ирана. В то время как в Израиле около 50 электростанций. Самая крупнейшая станция «Орот Рабин» вырабатывает около 20% всей электроэнергии страны. Там и опреснительная установка по соседству. То есть на поражение израильских станций и опреснительных установок потребуется гораздо меньше времени и ракет.
Իրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու սպառնալիքներն իրագործի Այս մասին ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում: Հայտարարության մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև նշել է, որ ԱՄՆ բաժնետոմսեր ունեցող ընկերությունները «լիովին կոչնչացվեն», եթե Իրանի էներգետիկ օբյեկտները դառնան Վաշինգտոնի թիրախը, իսկ այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները, կդառնան «օրինական» թիրախներ։