🇮🇷 Իրանը հերքում է Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակմանն իր մասնակցությունն ու մեղադրում Իսրայելին
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն անօդաչուներով չի հարվածել Նախիջևանի միջազգային օդանավակայանին, ինչի մասին հայտնի էր դարձել այսօր ավելի վաղ։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը։

«Մենք չենք թիրախավորում մեր հարևան երկրներին»
,- հայտարարել է Ղարիբաբադին։
🗣 Նա հավելել է, որ Իրանի քաղաքականությունն է հարվածներ հասցնել միայն իր հակառակորդների ռազմակայաններին:
📌 Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն էլ՝ այս հարձակումը եղել է Իսրայելի իրականացրած օպերացիան։