Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի …

Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքերի հաջող որսալուց հետո երկու վայրում բեկորներ են ընկնել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

«Միջադեպի հետևանքով Պակիստանի և Նեպալի վեց քաղաքացի ստացել է թեթև և միջին ծանրության վնասվածքներ», — նշված է հաղորդագրության մեջ։

Գրասենյակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի ICAD II արդյունաբերական գոտում։ Այն գտնվում է ալ-Դաֆրա ավիաբազայի մոտ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով