Blog

  • ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումըՍահման…

    🗳️ ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը
    Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հուլիսի 4-ին։ ❗️ՍԴ-ն փաստացի մերժեց «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումները, որոնք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները։
    ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
    💡Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել էր յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրներ քաղաքական ո…

    ‼️Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրներ քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 4-ին անցկացված նիստում։
    Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
  • ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների…

    ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ցավոք, դա տեղի չունեցավ. Արամ Օրբելյան

    «Մենք ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ: Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ»,-

    որոշումը մեկնաբանեց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
    «ՍԴ որոշումները միշտ իրավաքաղաքական են»,- «Ազատության» հարցին ի պատասխան հավելեց փաստաբանը:

    «Արդարադատություն տեղի ունեցավ». ՍԴ որոշումը մեկնաբանեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը
  • Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ …

    🔹Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա, ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյան
    📌«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից: Դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները»,- նշել ե նա:
    🔹Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
  • Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին…

    Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին

  • Դմիտրի Պեսկովը չի ցանկացել նախապես հայտարարել, թե արդյոք այսօր կկայանա Պուտինի և…

    🗣Դմիտրի Պեսկովը չի ցանկացել նախապես հայտարարել, թե արդյոք այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը։
    «Կհայտնենք», — ասել է նա։
  • Դանակահարության պատճառը մեքենայով ճանապարհ չզիջելն է եղել Դանակահարել են Ջրաշենի…

    Դանակահարության պատճառը մեքենայով ճանապարհ չզիջելն է եղել
    Դանակահարել են Ջրաշենի նախկին համայնքապետին, նրա հորն ու մորը
  • Արդարադատություն տեղի ունեցավ, ՍԴ որոշումն այսպես է մեկնաբանել Արդարադատության ն…

    🔹Արդարադատություն տեղի ունեցավ, ՍԴ որոշումն այսպես է մեկնաբանել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը
    🔹Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
  • Ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդին՝ հոր ռազմական ուղու և Քարվաճառի ազատագրման ծրագրի…

    ♦️Ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդին՝ հոր ռազմական ուղու և Քարվաճառի ազատագրման ծրագրի մասին
    🟥Վարդենիսում փողոց անվանակոչվեց ազատամարտիկ Հեբո Խչեյանի անունով

  • Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, որի ամբողջ կազմը փաստացի նշանակ…

    ‼️Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, որի ամբողջ կազմը փաստացի նշանակված է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում:
    • Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հակասահմանադրական որոշումը` երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչը կանխամտածված հանցագործության տպավորություն էր ստեղծում:
    ℹ️ Փաստում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը: Սա հարված է ՀՀ պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը` որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միջոց:
    Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանը դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար:
    Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները, վաղ թե ուշ, անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ:
    Հայաքվե