Իրանում առնվազն ինը հիվանդանոց «լուրջ վնասվել» է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է իրանցի պատգամավոր Մոհամմեդ Բեյգին։
«Հիվանդանոցների վրա հարձակվելով՝ խախտվել են միջազգային օրենքները», — հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամը։
Ավելի վաղ թեմայի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ անթույլատրելի համարելով առողջապահական հաստատությունների թիրախավորումը։