👩🏻🎓Она подарила нам множество поводов для гордости
Олимпийский медалист и двукратная чемпионка Европы Рипсиме Хуршудян в рамках программы «Абсолютная ценность» рассказала о трудностях своего спортивного пути и личных переживаниях. Спортсменка призналась, что в начале карьеры семья, особенно мать, была против выбора ее профессии. Среди соседей даже были распространены стереотипные разговоры о том, что тяжелая атлетика может помешать ей в дальнейшем стать матерью.
«Если бы не мой папа, я бы точно не пошла вперед: он давал мне силу и воодушевлял. Спорт дал мне солидарность, любовь и воспитание», — отметила она.
Говоря о перерыве в карьере, Рипсиме не скрыла своих душевных переживаний.
По ее словам, те шесть лет, когда она была лишена возможности участвовать в соревнованиях, стали для нее настоящим испытанием: «Можно сказать, я не жила в те годы. День и ночь плакала… пережила психологический стресс, даже волосы поседели».
Сегодня спортсменка, уже имеющая статус международного арбитра, подчеркивает, что, несмотря на все трудности и тяжелые психологические моменты, спорт является неотъемлемой частью ее жизни, которая сформировала ее как человека и личность.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Նա մեզ հպարտանալու լիքը առիթներ է պարգևել🥰Օլիմպիական մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել է իր մարզական ուղու դժվարությունների և անձնական ապրումների մասին: Մարզուհին խոստովանել է, որ կարիերայի սկզբում ընտանիքը, հատկապես մայրը, դեմ է եղել նրա մասնագիտության ընտրությանը: Հարևանների շրջանում նույնիսկ տարածված էին կարծրատիպային խոսակցություններ, թե ծանրամարտը կարող է խանգարել նրան հետագայում մայրանալ:
«Պապաս չլիներ, հաստատ առաջ չէի գնա. նա ինձ «դուխ» էր տալիս ու ոգևորում: Սպորտն ինձ տվեց համերաշխություն, սեր ու դաստիարակություն»,- նշել է նա:
Խոսելով կարիերայում ունեցած դադարի մասին՝ Հռիփսիմեն չի թաքցրել իր հոգեկան ապրումները:
Նրա խոսքով՝ այդ վեց տարիները, երբ զրկված էր մրցումների մասնակցելու հնարավորությունից, իր համար իսկական փորձություն էին. «Կարելի է ասել՝ ես չեմ ապրել այդ տարիներին: Օր ու գիշեր լացում էի… հոգեբանական սթրես եմ ապրել, նույնիսկ մազերս էին սպիտակել»:
Այսօր արդեն միջազգային մրցավարի կարգավիճակ ունեցող մարզուհին շեշտում է, որ չնայած բոլոր դժվարություններին ու հոգեբանական ծանր պահերին, սպորտն իր կյանքի անբաժանելի մասն է, որն իրեն ձևավորել է որպես մարդ և անհատականություն:
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!