Եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը». Արայիկ Հարությունյան 😀
«Երբ փոքր էի, հիշում եմ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը:
Ինչու՞ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար ճնշումը համակարգի վրա ավելանում է: Որպես պատասխանատու քաղաքացիներ, եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,-համացանցում հորդորել է ՔՊ-ական պաշտոնյան:
Արա դե անջատեք, էլի, էդ անտեր լույսերը, ինչ կա չկա` անջատեք, չե՞ք տեսնում` չենք ձգում, գցել ենք ոտներիս:😜
Հ.Գ. Բա Սերժի վախտ ինչու՞ չէիք հորդորում` անջատել «լյուստռաները», թե՞ էն ժամանակ թքած ունեիք համակարգի վրա, քանզի էն ժամանակ համակարգը չէիք խլել ու ձեզանով արել, հետևաբար սիրտներդ չէր ցավում (իբր):