📣 Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը չի պարտադրել դա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
🔸 «Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։
🔸 Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլ նաև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը։
📌 Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրինական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։ Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ գործուն հնարավորություն։
🔗 Կարդալ ավելին