Արտաշատի պատմամշակութային նոր լուծումը. ինչու են շենքերը երեսպատվում կարմիր երանգով Մեկուկես տարի առաջ Արտաշատի իշխանությունները սկսել են երեսպատել քաղաքի շենքերը ալյումինե կարմիր պոլիմերային միջնաշերտով, ալիկոբոնդով: Համայնքի բյուջեից 98 միլիոն դրամ է հատկացվել այդ աշխատանքների համար: Գնման պայմանագիրը կնքվել է 2025 թվականի նոյեմբերի 3-ին։ Սակայն, շենքերի երեսպատման այս ծրագիրն իրականացնողները բախվել են բնակիչների դիմադրությանը։ Բնակիչները փորձել են համայնքապետարանից ստանալ աշխատանքների հիմքում ընկած իրավական ակտերն ու որոշումները, սակայն մերժում են ստացել՝ «իրավական շահի բացակայության» պատրվակով։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել և դիմում ներկայացրել Դատախազություն։ 🔗Մանրամասները տեսանյութում։
Թողնել պատասխան