Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելով` զրկվում ենք ևս մեկ անվտանգային գործիքից
Իշխանության գործողություններից էր կախված, թե ինչ կտար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Այդ փաստը կարող էր հետագայում օգտագործվել, օրինակ, ընդդեմ Թուրքիայի դատական համակարգում գործընթացներ սկսելու համար։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
Մեկնաբանի խոսքով, ցեղասպանության ճանաչման հարցը լուրջ կոմպոնենտ էր ռեպարացիաների, նյութական և քաղաքական հարցեր առաջ տանելու համար։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միաժամանակ կարող էր դառնալ որպես երաշխիք, որ Թուրքիան և Ադրբեջանը երբեք այդ քայլին չեն գնա։
«Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելով, միտումնավոր զրկում են Հայաստանին ևս մեկ անվտանգային գործիքից։ Հայոց ցեղասպանության ընդունման «անպտուղ լինելու» մասին բոլոր հեքիաթները համապատասխանում են թշնամու հետաքրքրություններին։ Այս պարագայում ՀՀ իշխանությունը սպասարկում է թուրքի շահերը»,– կարծում է Աբովյանը։
@ArmeniaSputnik