Blog

  • ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վեր…

    📌 ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը։
    ▪️Նրանք կոչ են արել անհապաղ փոխել խափանման միջոցը՝ կիրառելով ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոց, ինչպես նաև ապահովել օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
  • ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մենք՝ Հայաստանի Հանր…

    ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։
    Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.
    1️⃣Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
    2️⃣Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
    3️⃣Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
    Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
    1️⃣Գալստյան Լիլիթ
    2️⃣Գասպարյան Իրինա
    3️⃣Գրիգորյան Աննա
    4️⃣Թովմասյան Թագուհի (անկուսակցական)
    5️⃣Խամոյան Ագնեսա
    6️⃣Խերանյան Արմինե
    7️⃣Կյուրեղյան Արմենուհի
    8️⃣Կրպեյան Ասպրամ
    9️⃣Միրզոեւա Զեմֆիրա
    1️⃣0️⃣Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)
    1️⃣1️⃣ Վարդանյան Արփինե
    1️⃣2️⃣ Վարդանյան Էլինար
    1️⃣3️⃣ Վարդանյան Քրիստինե

  • ԱԺ կին պատգամավորները դիմել են իրավապահներին՝ վերանայելու Արեգնազ Մանուկյանի կալ…

    📣ԱԺ կին պատգամավորները դիմել են իրավապահներին՝ վերանայելու Արեգնազ Մանուկյանի կալանքի որոշումը
    https://armlur.am/1575256/

  • Глава административного района Малатия-Себастия Еревана Ромик Мхитарян подал в о…

    Глава административного района Малатия-Себастия Еревана Ромик Мхитарян подал в отставку
    Руководитель административного района Малатия-Себастия Еревана Ромик Мхитарян представил прошение об отставке. Об отставке Ромика Мхитаряна опубликовала страница административного района Малатия-Себастия в Facebook.

    “Уважаемые жители административного района Малатия-Себастия, дорогой аппарат, хочу выразить свою глубокую благодарность каждому из вас за доверие, теплое отношение, совместную работу и пройденный вместе путь и одновременно сообщить, что прекращаю свою деятельность в качестве руководителя административного района Малатия-Себастия.
    Это решение волнительно для меня, поскольку за эти годы мы вместе не только работали, но и сформировали прочную основу взаимного доверия, уважения и сотрудничества” — отметил Мхитарян.

    Отметим, что Мхитарян представляет провластную партию “Республика”. Ромик Мхитарян был назначен руководителем административного района Малатия-Себастия Еревана в ноябре 2023 года.
    @rusyerevantoday

  • Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴԻրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, ո…

    ⚖️ Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴ
    Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստանալուց հետո նրա գործով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Նրա խոսքով՝ բողոքում կներկայացվի, որ մեղադրանքը քաղաքական բնույթ ունի, իսկ դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության չափանիշներին։
    Միաժամանակ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը դատարանին ներկայացնել Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները։
    aravot.am | @aravot
  • Бывший премьер-министр Канады Джастин Трюдо снялся в клипе новой песни своей под…

    Бывший премьер-министр Канады Джастин Трюдо снялся в клипе новой песни своей подруги Кэти Перри.
    @bagramyan26

  • Մատենադարանից մինչև Համաշխարհային ժառանգության կոմիտե․ Հայաստանը խորացնում է համ…

    Մատենադարանից մինչև Համաշխարհային ժառանգության կոմիտե․ Հայաստանը խորացնում է համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ հանդես է եկել ի պաշտպանութ…

    Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ հանդես է եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը
    Հայտարարության հեղինակները պնդում են, թե Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են «աննախադեպ և անարդար ճնշումներ»՝ պահանջելով անհապաղ դադարեցնել դրանք։
    «Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է, հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին», — ասվում է հայտարարությունում։
    Ստորագրողների թվում են մշակույթի, սպորտի, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
  • Խաչաղբյուր գետից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հայտնում են ՆԳՆ Փրկար…

    🔹Խաչաղբյուր գետից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից

    📌Ըստ Shamshyan. com-ի՝ ջրահեղձ եղած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Ս.-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։ Նա Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։