Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչները Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել. Գեւորգ Փարսյան «Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել»,– NEWS.am–ին ասել է Կապանի քաղաքապետը։
ՊՆ. ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում