Անդրեասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու։
Ավելին, ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու։
Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց չեն հասնում, իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել՝ զրպարտության հոդվածով»,- գրել է Անդրեասյանը։
Նախարարը հայտնել է նաև, որ նույն կերպ պատրաստվում է գործել «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ։
«Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- նշել է նա։