ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ իրավաբաններին հանձնարարել է ուսումնասիրել և դատարան ներկայացնել զրպարտության հայցեր այն անձանց և քաղաքական ուժերի դեմ, որոնք շարունակում են տարածել, թե իբր սեպտեմբերից Հայաստանում 229 դպրոց է փակվելու։
Անդրեասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու։
Ավելին, ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու։
Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց չեն հասնում, իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել՝ զրպարտության հոդվածով»,- գրել է Անդրեասյանը։

Նախարարը հայտնել է նաև, որ նույն կերպ պատրաստվում է գործել «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ։

«Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- նշել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով