🇺🇸 В 2024 году Соединённые Штаты выделят Армении помощь в размере 65 млн долларов, что более чем на 50% превышает объем помощи, выделенной два года назад. США поддерживают предложенный Арменией проект «Перекрёсток мира».
🇪🇺ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը՝ ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը․ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել 📌 Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը: 🗣 Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։|armenpress.am|