ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ…

🇪🇺 ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը՝ ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը․ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
📌 Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
🗣 Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։|armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *