🇦🇲 Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։
🔴 Դաշինքում կլինի 2 ուժ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի:
🔴 Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք