ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել։ Այդ փաստը …

🇮🇷🇺🇸 ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել։ Այդ փաստը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես գրում է BBC-ն, փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում, 60 օր ժամկետով ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնմանը նպատակամիտված հիմնադրամի ստեղծում:

«Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն»

,- Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ❗️Այդուհանդերձ, նա սպառնացել է վերսկսել հարձարկումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները։
Իրանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
🔻 Հուշագրում ներառված են հետևյալ դրույթները.

Տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում. «Բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում»,
30 օրվա ընթացքում իրանական նավահանգիստների ամերիկյան ծովային շրջափակման վերացում, այնուհետ՝ իրանական սահմաններից ամերիկյան բոլոր ուժերի հետ քաշում՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում,
Հորմուզի նեղուցի բացում. 60 օր շարունակ այն բաց կլինի նավերի անմաքս անցման համար, որից հետո Իրանը, ինչպես նշել է ամերիկյան կողմը, «համագործակցելով ոչ միայն Օմանի, այլև Ծոցի մյուս պետությունների հետ, կմշակի Հորմուզի նեղուցի մասին առավել լայն, երկարաժամկետ համաձայնագիր»։
Իրանի վերականգնման և զարգացման համար 300 միլիարդ դոլարի հատկացում. ԱՄՆ-ն խոստանում է տարածաշրջանում իր գործընկերների հետ ստեղծել «Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման» հիմնադրամ՝ հատկացնելով առնվազն 300 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լինելու այդ գումարը հատկացնողը։
Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացում. ԱՄՆ-ն խոստանում է «չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»։ Չեղարկման ժամանակացույցը նախատեսվում է համաձայնեցնել ավելի ուշ։
Միջուկային զենքից Իրանի հրաժարում. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվում են, որ Իրանը երբեք չի ստեղծի ոչ միջուկային զենք, ոչ էլ՝ ձեռք կբերի ու կհամագործակցի հարստացված ուրանի վերացման հարցում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով