Blog

  • ԻՀՊԿ-ն հայտնել է բալիստիկ հրթիռային հարձակման մասին Հորդանանի ԱՄՆ ծովային հետևակ…

    ԻՀՊԿ-ն հայտնել է բալիստիկ հրթիռային հարձակման մասին Հորդանանի ԱՄՆ ծովային հետևակի ճամբարի վրա։ Դրա հետևանքով, ենթադրաբար, զոհվել են ամերիկացի զինծառայողներ։

    https://cdn4.telesco.pe/file/08ddd18713.mp4?token=g4T7S-nSidBMYk4DwmIDavE5SxStiWmexJ4gKGb6VsWR8Q_iTzTAONpwAVtcNoXCfKh0OUWiZG-A7Ll5Zs7HzIgEnQ9Y0dmMG_7Dh5STT01bXFMUz6j9TzFBhAiO4CBllJaSsTAHk9ypOJKq-LOKTt7PRHJOnWGQNqemZlCl16vRLoyGWi54XEw88OVuJxGRQ_WRyEdF9n4KfNPpJoVWGnXAP_bn3AxQML6ZGQ5PxZAOxNNTFvPp_WJzIUvUcwZe_XWPw2krg9nTgAE2FNrxBkcnV6gPaeDBSrdjQZL8fNr7bxdxnYeUmPQ1K2sprPb86XWc54rr3VWjPmHb0ZY-bQ

  • Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել …

    👨‍⚖️ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց:
    🗣 Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
    71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։ Այս մասին հայտարարում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը՝ հրապարակելով նրան բերման ենթարկելու և դատարան ներկայացնելու կադրերը։

  • Вопрос о выборе между Европейским союзом и Евразийским экономическим союзом стал…

    📌Вопрос о выборе между Европейским союзом и Евразийским экономическим союзом стал одной из центральных тем встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина, состоявшейся 1 сентября в Бишкеке. Российский президент предложил как можно скорее вынести вопрос на референдум, тогда как Пашинян заявил, что окончательный выбор для Армении пока не созрел и реальной альтернативы ЕАЭС на данный момент нет.
  • Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղուն, որը կառավարվում է ռ…

    Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղուն, որը կառավարվում է ռուսական ընկերության կողմից։ Նրա խոսքով՝ երկաթուղու զարգացման համար ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալից։ Պուտինը չի բացառել, որ Թուրքիայի հետ սահմանի և տարածաշրջանային այլ ճանապարհների բացման դեպքում բեռնահոսքը կավելանա և նոր ներդրումների անհրաժեշտություն առաջանա։
    Խոսելով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ Պուտինը պնդել է, որ Երևանի և կազմակերպության միջև տարաձայնությունների պատճառներից մեկը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված լինելն էր։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամների համար պարզ չէր, թե որ հատվածներում պետք է գործեր կազմակերպությունը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեին սահմանի վերաբերյալ։
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարի, որ Գյ…

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարի, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ, Մոսկվան պատրաստ է այն դուրս բերել։

    «Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», -ասել է Պուտինը։

    Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը՝ Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է, սակայն, նրա խոսքով, Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ։
    Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Նրա գնահատմամբ՝ դրանով Երևանը փաստացի հայտարարել է, որ հեռանկարում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանի նախագահը նաև պնդել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ զգալի արտոնություններ է ստանում՝ այդ թվում էներգակիրների գների և ռուսական շուկա մուտքի հարցում։
    «Թող հիմա ազնվորեն ասեն՝ ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները», — հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանգիստ ռեժիմով վերլուծել հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունները։ Նա վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ այդ հարցերը մասնագետների մասնակցությամբ քննարկելու համար։

  • Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. «Հրապարակ» Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք Գ…

    ‼️Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. «Հրապարակ»
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ⚡️Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • После передачи в суд столицы уголовное преследование в отношении Католикоса и ше…

    🖊После передачи в суд столицы уголовное преследование в отношении Католикоса и шестерых армянских епископов было поручено судье Ваагну Меликяну. Вместе с тем, вопрос о возбуждении производства по делу на текущий момент остается открытым.

  • Ինչ է լրագրողներին ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Փաշինյանի հետ հան…

    🇷🇺 Ինչ է լրագրողներին ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
    🔻 Եթե Հայաստանը կարծում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու:
    🔻Հայաստանը նախկինում պնդում էր, որ ՀԱՊԿ-ն ապահովի հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածների պաշտպանությունը, սակայն համաձայնեցված և սահմանազատված սահմանի բացակայությունը թույլ չէր տալիս հստակ որոշել կազմակերպության պատասխանատվության գոտիները:
    🔻 Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին:
    🔻 Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնել են հանգիստ մթնոլորտում շարունակել ԵԱՏՄ-ին ՀՀ-ի մասնակցության և ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների շուրջ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանին հրավիրել եմ Մոսկվա՝ մանրամասն քննարկելու Եվրամիության հետ ինտեգրման և Եվրասիական տնտեսական միությանը:

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հունգարականց «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստ …

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հունգարականց «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը վարձավճարով հանդես կգա այլ ակումբում:
    Սևիկյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կխաղա իսպանական երկրորդ լիգայում հանդես եկող «Սեուտա» ակումբում: 
    «Ֆերենցվարոշ»-ի կազմում այս մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է միայն երկու հանդիպման ՝ խաղալով 61 րոպե:
    Հունգարական թիմի կազմում Սևիկյանն ընդհանուր առմամբ մասնակցել է 21 հանդիպման ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։