📌 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ սկսվել են Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։
📃 Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։
🔸 Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։
[Շիրակի մարզպետի աշխատակազմ]