⚡️ «Մորուքը պիտի պոկած լինեիր». ՔՊ պատգամավորի հայրը բռնության կոչ էր անում🖥 «Հրապարակը» գրում է. «Ռուբեն Ռուբինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել, որ Սաղմոսավանքի վանահայր Տեր Օշինին է այցելել, քանի որ վերջինս ասել էր․ «Կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի»։🔴 Ռուբինյանի խոսքով ինքը Տեր Օշինին բացատրել ու զգուշացրել է, որ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում նման արարքի համար։🔴 Քրեական օրենսգրքից մեջբերումներ անող Ռուբեն Ռուբինյանի տեսանյութի մեկնաբանություններում բռնության կոչեր է արել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը հայրը՝ Նորո Պալյանը, ով սոցցանցերում հաճախ է փայլում իր կողմից գրված մեկնաբանություններով։🗣️ Նորո Պալյանը մասնավորապես գրել է․ «Մորուքը պիտի պոկած լինեիր»»։🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Video