Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ կապը կրում է մշտական բնույթ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ նշված քաղաքացիներից 38-ի համար, որոնք ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները։
«Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից»,-նշել են ՀՀ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։
Կատարի տարածքում է գտնվում ևս 3 ՀՀ քաղաքացի, որոնց պարագայում նույնպես դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։