‼️ Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր հայտնում է, որ
ՌԴ ռեգիստրում փաստաթղթի մեջ փոխփոխություն են կատարել, ըստ որի՝ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է։ 🗣 «Երբ մեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, այդ ինֆորմացիան ուղղակի պահի տակ չեղարկվեց, փակվեց և անհասանելի դարձավ։ Եվ հիմա մի շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել. այդ ինֆորմացիան նորից հասանելի է՝ նույն փաստաթուղթն է, և այդ փաստաթղթի մեջ նույն անուն-ազգանունն է, ամեն ինչ նույնն է՝ բացի մի բանից. ուրեմն այնտեղ հիմա գրված է, որ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է՝ նույն փաստաթուղթն է, ու ամենածիծաղելին՝ 20.05.2026թ․, այսինքն՝ այսօրվա օրով»,- նշել է Սիմոնյանը:
🇷🇺 ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ևս անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին շրջանառվող տեղեկությանը՝ նշելով. «Հայ քաղաքական գործիչներին վերագրվում են բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել: Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն, սակայն պնդում են, որ նա ունեցել է և ունի»: |
factor.am|