Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր հայտնում է, որ ՌԴ ռեգիստրո…

‼️ Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր հայտնում է, որ ՌԴ ռեգիստրում փաստաթղթի մեջ փոխփոխություն են կատարել, ըստ որի՝ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է։
🗣 «Երբ մեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, այդ ինֆորմացիան ուղղակի պահի տակ չեղարկվեց, փակվեց և անհասանելի դարձավ։ Եվ հիմա մի շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել. այդ ինֆորմացիան նորից հասանելի է՝ նույն փաստաթուղթն է, և այդ փաստաթղթի մեջ նույն անուն-ազգանունն է, ամեն ինչ նույնն է՝ բացի մի բանից. ուրեմն այնտեղ հիմա գրված է, որ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է՝ նույն փաստաթուղթն է, ու ամենածիծաղելին՝ 20.05.2026թ․, այսինքն՝ այսօրվա օրով»,- նշել է Սիմոնյանը:
🇷🇺 ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ևս անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին շրջանառվող տեղեկությանը՝ նշելով. «Հայ քաղաքական գործիչներին վերագրվում են բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել: Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն, սակայն պնդում են, որ նա ունեցել է և ունի»: |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով