🇦🇲 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է իր երրորդ հարսանիքին․ հայտնի է՝ երբ և որտեղ կլինի
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քաղաքական և իշխանական դաշտից, ինչպես նաև Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։
Սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։
Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաև վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները՝ հետաքրքիր է՝ վարչապետը ներկա կլինի՞ Սիմոնյանի հարսանիքին, թե՞ իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով։