Թուրքիան որոշել է ավելացնել «Komando» բրիգադների թիվը
Նոր բրիգադները, սակայն, կունենան գործողներից տարբերվող կառուցվածք և ընթացիկ սպառնալիքներին առավել արդյունավետ կդիմակայեն, ինչպես նաև՝ կհամապատասխանեն ժամանակակից օպերատիվ հայեցակարգերին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախատեսված է ստեղծել 15 նոր «Komando» բրիգադ:
Հավելենք նաև, որ թուրքական աղբյուրների հաղորդմամբ, երկրի զինված ուժերին մատակարարվել է Fırtına-2 նոր սերնդի հաուբիցներ, ինչպես նաև՝ Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքեր: