🗣 «Մենք չենք մեկնաբանում այդպիսի ինֆորմացիաներ, որովհետեւ ՀԷՑ-ը կամ նման ուրիշ կառույցներ մեզ համար այս պահին երրորդական են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով ՀԷՑ-ի համար կառավարության առաջարկած գնի մասին հրապարակմանը․
🔸 «Մեր հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է: Իսկ թե ինչ ապօրինություններ կարող են անել, ինչ ուզում են՝ կարող են հնարել եւ ասել, մենք չենք ուզում քննարկել:
📌 Մի բան է ցավալի, որ հետո դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը դզվել է, երկիրը հարգում է անձնական սեփականությունը, եկեք, ներդրումներ արեք այստեղ: Մեր գործը դժվարացնում են իրենք, ապագա կառավարության գործերը դժվարացնում են այնքանով, որ ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում, եւ մենք փորձելու ենք ինչ-որ ձեւ դա վերականգնել»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
❗️Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝…