Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգերը բավարար չափով կայացած են՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե իրենից հաղթանակը «գողանան», ինքը պատրաստ է գնալ հեղափոխության։
«Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ անիմաստ է մեկնաբանել Քոչարյանի՝ ընտրություններում հաղթելու վերաբերյալ պատկերացումները։
«Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է՝ ինքը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն անել։ Մնում է միայն կարեկցել այդ մարդուն»,- նշել է նա։