Ռուսական կողմը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թա…

📌 Ռուսական կողմը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։
▪️«Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան մատակարարման ոլորտում խախտումների թվի աճի և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։
▪️«Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ նախկինում հայտնաբերված խախտումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով