Կրեմլի մամուլ
ի ծառայությունը հայտնում է.
«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։
Իսկ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չի նշել, թե ով է նախաձեռնել հեռախոսազրույցը, այլ, որ
տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։