Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Մի…

ℹ️ Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում՝ հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
📌 Երիցյանի պնդմամբ՝ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
🗣 «Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,- գրել է փաստաբանը:
Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով