🗳ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը՝ անդրադառնալով խոսույթին, որ այն կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, բաժանվում են շեմը հաղթահարածների միջև․ 🗣 «Այն կուսակցությունը, որ ստացել է չորս տոկոս և ավելի, մինչև երեք կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է ութ և ավելի տոկոս, և չորս և ավելի կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 և ավելի տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած և մասնակցում են մանդատների բաշխմանը: 🔸Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների և դաշինքների միջև՝ հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս»: 📌 ««[Ձայների] փոշիացում» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության»,- ասել է նա։ 🔗Կարդալ ավելին
Իրանը պատասխանել է խաղաղության ամերիկյան առաջարկին Իրանը պաշտոնապես պատասխանել է պատերազմն ավարտելու վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկությանը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ IRNA-ի հրապարակումը շատ մանրամասներ չի ներառում, նշվում է միայն, որ պատասխանը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդներին, այս փուլում կենտրոնանալու է պատերազմն ավարտելու վրա։ Ամերիկյան առաջարկի համաձայն՝ պատերազմը պաշտոնապես ավարտված համարվելուց հետո կողմերը բանակցություններ կվարեն ավելի խնդրահարույց հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։