ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչ…

🗳 ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը՝ անդրադառնալով խոսույթին, որ այն կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, բաժանվում են շեմը հաղթահարածների միջև․
🗣 «Այն կուսակցությունը, որ ստացել է չորս տոկոս և ավելի, մինչև երեք կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է ութ և ավելի տոկոս, և չորս և ավելի կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 և ավելի տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած և մասնակցում են մանդատների բաշխմանը:
🔸Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների և դաշինքների միջև՝ հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս»:
📌 ««[Ձայների] փոշիացում» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության»,- ասել է նա։
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով