Երբ մենք խոսում ենք նրա մասին, որ ոստիկանությունում կամ քննչականում ծեծելով ու քֆուր տալով ցուցմունք կորզել չպետք է լինի, շատերին, հատկապես «քաղաքականությամբ չզբաղվողներին» թվում է, թե այս հարցը ևս իրենց հետ կապ չունի, մեկ է` ջայլամի պես ապրում են, բայց ոստիկանությունում հայտնվելուց ոչ մեկ ապահովագրված չէ ու այնտեղ ամենաանպաշտպանը հենց նրանք են, ովքեր ջայլամի պես են ապրել:
Երբ մենք հրապարակային խոսում ենք այդ և շատ այլ հարցերի մասին, շատ ռիսկերի տակ ենք մտնում, բայց դա նաև այդ ջայլամների համար ենք անում, որոնք իրենց չհասկացողի տեղ դրած ապրում են:
Մենք այն վիճակում չենք, որ «ամեն մեկս մեր գործը լավ անենք, ամեն ինչ լավ կլինի», սա էլ է հերթական տխմար միտքը, որը շատ եմ լսում: Մենք խնդիրներ ունենք մեր երկրում ու մեր գործը լավ անելուն զուգահեռ նաև այդ խնդիրների լուծման մասին պետք է մտածենք:
Մի եղիր ջայլամ, այս երկիրը նաև քոնն է: